Հունվար 31, 2018 17:02 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտին. Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելն ապացուցեց ռուսական զենքի ազդեցիկությունը

Ռուսաստանի նախագահը հայտարարել է ընդգծեց. «Սիրիայում ահաբեկիչների ոչնչացմամբ, աշխարհի համար ապացուցվեց ռուսական սպառազինության ազդեցիկ ու վստահելի լինելը»:

«Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Նովոստի»-ին հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Սիրիայում ռազմական հատուկ գործողության նվաճումների ցուցահանդեսին առընթեր նշել է, որ Ռուսաստանի բանակն ամենազինվածն է աշխարհում:  «Սպառազինական որոշ համակարգերում Ռուսաստանը նույնիսկ անմրցելի է համարվում». ասել է նա:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն, Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում կիրառվել է 215 տեսակ ռազմական տեխնիկա, որոնց բոլորի ճշգրտությունն ու բարձր տեխնոլոգիան հաստատվել է»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ռուսաստանը 2015 թվականի սեպտեմբերից ի վեր Սիրիայի հետ ահաբեկչության դեմ ուղղված համագործակցության շրջանակում ավիահարվածներ  է իրականացրել ԻԼԻՊ-ի և Ջեբհաթ-ալ-Նուսրայի ահաբեկիչների դիրքերի դեմ:

Պիտակ