Փետրվար 02, 2018 11:32 Asia/Tehran
  • ԱԽ-ի նախագահ. Պաղեստինի հարցով նիստը կգումարվի Մահմուդ Աբբասի ներկայությամբ

ՄԱԿ-ում Քուվեյթի ներկայացուցիչ և ԱԽ-ի հերթական նախագահը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Պաղեստինի հարցով խորհրդի նիստը կգումարվի փետրվարի 20-ին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Մանսուր Ալ-Աըթիբին նշեց. «Այդ նիստին կմասնակցի Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը»:

Դա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ Դանի Դանոնը հինգշաբթի գիշեր քննադատելով ԱԽ-ի փետրվարի 20-ի նիստին մասնակցելու համար Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարին ուղղված հրավերն, ասաց. «Այդ նիստին Մահմուդ Աբբասի մասնակցությունն Իսրայելի հետ բանակցության կործանման իմաստով կլինի»:

Մահմուդ Աբբասը հունվարի 14-ին Պաղեստինի Ազատագրական Կազմակերպության (ՊԱԿ) կենտրոնական խորհրդի 28-րդ նստաշրջանում հայտարարեց Օսլոյի պայմանագրի մահվան մասին:

Այդ նիստում Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարը դատապարտելով Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հայտարարեց. «Հաշտության բանակցություններում առաջընթացի համար ամերիկյան նախագիծը, որը Թրամփը «Դարի գործարք» է անվանել իրականության մեջ պաղեստինցիներին հասցված «Դարի ապտակ» է համարվում»:

 

Պիտակ