Քեմալ Ղլիչդարօղլուն ցանկանում է վերահաստատել Սիրիայի հետ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i83207-Քեմալ_Ղլիչդարօղլուն_ցանկանում_է_վերահաստատել_Սիրիայի_հետ_հարաբերությունները
Թուրքիայի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության ղեկավարը նախագահից պահանջել է հանուն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և այդ երկրում արյունահեղությունը կանխելու նպատակով, անհապաղ կապ հաստատել Դամասկոսի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2018 14:25 Asia/Tehran
  • Քեմալ Ղլիչդարօղլուն ցանկանում է վերահաստատել Սիրիայի հետ հարաբերությունները

Թուրքիայի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության ղեկավարը նախագահից պահանջել է հանուն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և այդ երկրում արյունահեղությունը կանխելու նպատակով, անհապաղ կապ հաստատել Դամասկոսի հետ:

«Անատոլու» գործակալության հաղորդմամբ՝ Քեմալ Ղլիչդարօղլուն շաբաթ օրն Անկարայում կուսակցության կոնգրեսում ունեցած ելույթում, Թուրքիայի նախագահից պահանջել է անհապաղ կապ հաստատել Սիրիայի կառավարության հետ:

Նա Էրդողանից պահանջել է անհապաղ վերականգնել Անկարա-Դամասկոս հարաբերությունները:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդն այն դեպքում է նման պահանջ ներկայացնում, երբ չնայած Էրդողանի ղեկավարությամբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ ունեցած լուրջ տարաձայնություններին, նա պաշտպանել էր Սիրիայի հյուսիսային շրջանում քուրդ աշխարհազորայինների դեմ  Թուրքիայի ռազմական գործողությունները: