Լեհաստանի նախագահը ստորագրեց «Հոլոքոստի վերաբերյալ» վիճահարույց օրենքը
Լեհաստանի նախագահ ԱՆջեյ Դուդան երեկ ստորագրեց «Հոլոքոստի վերաբերյալ» վիճահարույց օրենքը:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ ըստ օրենքի հերքվել է Հոլոքոստին Լեհաստանի մասնակցությունը:
Օրենքն ընդունելուց հետո, լարվել են Սիոնիստական ռեժիմի և Լեհաստանի հարաբերությունները: Վարշավան չեղարկել է Սիոնիստական ռեժիմի կրթության նախարար Նաֆթալի Բենեթի այցն այդ երկիր:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան օրենքի ստորագրման ժամանակ ասել է.«Օրենքը պահպանելու է Լեհաստանի շահերը և միջազգային հեղինակությունը, պաշտպանելու է երկրի պատմությունը և արժանապատվությունը»:
Հունվարի 31-ին Լեհաստանի Սենատը և խորհրդարանն ընդունել է մի օրենք, որն առավելագույնը երեք տարվա ազատազրկում է սահմանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի՝ Լեհաստանում տեղակայված համակենտրոնացման ճամբարները «լեհական մահվան ճամբարներ» անվանելու, ինչպես նաև լեհերին կամ Լեհաստանին նացիստական Գերմանիայի իրականացրած ցեղասպանության մեջ մեղադրելու հրապարակային հայտարարությունների համար։