Լեհաստանի նախագահը ստորագրեց «Հոլոքոստի վերաբերյալ» վիճահարույց օրենքը
https://parstoday.ir/hy/news/world-i83581-Լեհաստանի_նախագահը_ստորագրեց_Հոլոքոստի_վերաբերյալ_վիճահարույց_օրենքը
Լեհաստանի նախագահ ԱՆջեյ Դուդան երեկ ստորագրեց «Հոլոքոստի վերաբերյալ» վիճահարույց օրենքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 07, 2018 11:58 Asia/Tehran
  • Լեհաստանի նախագահը ստորագրեց «Հոլոքոստի վերաբերյալ» վիճահարույց օրենքը

Լեհաստանի նախագահ ԱՆջեյ Դուդան երեկ ստորագրեց «Հոլոքոստի վերաբերյալ» վիճահարույց օրենքը:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ ըստ օրենքի հերքվել է Հոլոքոստին Լեհաստանի մասնակցությունը:

Օրենքն ընդունելուց հետո, լարվել են Սիոնիստական ռեժիմի և Լեհաստանի հարաբերությունները: Վարշավան չեղարկել է Սիոնիստական ռեժիմի կրթության նախարար Նաֆթալի Բենեթի այցն այդ երկիր:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան օրենքի ստորագրման ժամանակ ասել է.«Օրենքը պահպանելու է Լեհաստանի շահերը և միջազգային հեղինակությունը, պաշտպանելու է երկրի պատմությունը և արժանապատվությունը»:

Հունվարի 31-ին Լեհաստանի Սենատը և խորհրդարանն ընդունել է մի օրենք, որն առավելագույնը երեք տարվա ազատազրկում է սահմանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի՝ Լեհաստանում տեղակայված համակենտրոնացման ճամբարները «լեհական մահվան ճամբարներ» անվանելու, ինչպես նաև լեհերին կամ Լեհաստանին նացիստական Գերմանիայի իրականացրած ցեղասպանության մեջ մեղադրելու հրապարակային հայտարարությունների համար։