ՌԴ-ը զգուշացրել է ՀԳՀԾ-ն փոխելու ԱՄՆ ջանքերի հետևանքների կապակցությամբ
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը զգուշացրել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բովանդակությունը փոխելու Վաշինգտոնի ջանքերը հանգեցնելու են նրա տապալմանը:
ITAR-TASS-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Եթե Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներն աջակցեն ՀԳՀԾ-ն տապալելու ԱՄՆ-ի ջանքերին, նրանք իրենց բաժինն են ունենալու այդ հարցում»:
«ՀԳՀԾ-ի տապալումը մեծապես վնասելու է աշխարհում միջուկային սպառազինության չտարածման միջազգային երաշխավորված համակարգին և մյուս երկրներին անցանկալի պատգամներ է փոխանցելու».-ասել է Ռյաբկովը:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հավաստիացմամբ, Մոսկվան չի ցանկանում լինել Վաշինգտոնի կողքին ՝ ՀԳՀԾ-ի տապալման գործընթացում :
Իրանի միջուկային համաձայնությունն իրականացվել է 2016 թվականի հունվարից, սակայն Թրամփի կառավարությունը նպատակ ունի տապալել այն: