Գերմանիայի նոր կառավարությունը կարևորել է ՀԳՀԾ-ի գործադրումը
Մի հաղորդագրություն տարածելով Գերմանիայի նոր կառավարությունը կարևորել է Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության հարգումը և Թեհրանի հետ տնտեսական համագործակցության խոչընդոտների վերացումը:
«Նասիմ» գործակալության հաղորդմամբ, քաղաքական փակուղային իրավիճակին վերջ դնելու և խոշոր կոալիցիայի վերաձևավորման շուրջ գերմանական կուսակցությունների համաձայնությունից հետո, այդ երկրի կառավարությունը կարևորել է Վեցյակի և Իրանի միջև կայացած միջուկային համաձայնության հարգումը:
Ըստ հաղոդագրությամբ, Բեռլինը նաև հայտարարել է, որ պետք է վերացնել Թեհրանի հետ տնտեսական համագործակցության ճանապարհին ծառացած խոչընդոտները:
Գերմանիայում երեք առաջատար կուսակցությունները համաձայնեցրել են Բունդեսթագում կոալիցիայի ստեղծումը։ Մեծ կոալիցիան ձևավորվել է իշխող կուսակցությունների՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև։