Իսլամական հեղափոխության հաղթանակի մեծարման միջոցառում Եվրոպայում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում և եվրոպական այլ քաղաքներում անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Լեհստանի մայրաքաղաք Վարշավայի Կրասինսկի պարկի երկրորդ աշխարհամրտի ու իրանցիների կողմից լեհ գաղթականների ընդունման հոշարձանի մոտ անցկացվել է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 39-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը երկրորդ աշխարհամարտի ընթացքում Իրանի ժողովրդի կողմից փրկված ժողովրդի կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադեսլավ Չափսկին ասել է.«Այօր տոնում ենք այն ժողովրդի հաղթանակը, ովքեր աշխարհամարտի օրերին ընդունեցին 121 հազար լեհերի, այդ թվում՝ ավելի քան 20 հազար մանուկների»:
Լոնդոնում ևս իսլամական հեղափոխության հաղթանակի շքեղ միջոցառումը անց է կացվել քաղաքական գործիչների ու ժողովրդի տարբեր խավերի մասնակցությամբ: