Երուսաղեմի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն պաղեստինցիներն ու իսրայելցիները. Թիլերսոն
Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն պաղեստինցիներն ու իսրայելցիները:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին Կահիրեում հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ամփոփելով Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ կայացած բանակցությունների արդյունքները: «Վերջնական սահմանները կորոշվեն պաղեստինցիների ու իսրայելցիների կողմից,-ասել Է նա:-Մենք հանձնառու ենք Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացին, իսկ Երուսաղեմի վերաբերյալ որոշումը կընդունեն կողմերը (պաղեստինցիներն ու իսրայելցիները)»: Անցյալ տարվա դեկտեմբերին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՄԵրձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի վերսկսման հեռանկարները գործնականում հավասարվեցին զրոյի: Պաղեստինցիները հրաժարվեցին այսուհետեւ Վաշինգտոնը կողմերից մեկը ճանաչել Իսրայելի հետ բանակցություններում, հայտարարելով, որ մերձավորարեւելյան կարգավորումն այժմ նոր միջազգային մեխանիզմի կարիք ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am