Պապը ցավ է հայտնել Իտալիայի լրատվամիջոցներում փախստականների դիմագիծը խեղելու կապակցությամբ
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը քննադատել է Իտալիայի որոշ լրատվամիջոցների կողմից փախստականների դիմագծի խեղումը:
Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը կայացած նիստում, տգեղ արարք համարելով մարդու նկատմամբ վատ վերաբերմունքը և անդրադառնալով Իտալիայի փոքր քաղաքներից մեկի օրաթերթի լրատվությանն այն մասին, թե քաղաքում ագրեսորների 40 տոկոսը արտասահմանցի փախստականներ են, Ֆրանցիսկոս Պապն ասել է.«Նման լուր հրապարակելու նպատակն է փախստականների մասին վատ տպավորություն ստեղծել»:
Պապը նշել է, որ այդ լուրի համաձայն, հանցագործների 60 տոկոսն իտալացիներ են:
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը հավաստիացրել է, որ որոշ լրատվամիջոցներ խեղում են իրողությունները:
2015թվականից Եվրոպան փախստականների ընդունման ճգնաժամ է դիմագրավում: Փախստականներ, որոնք Արևմուտքի միջամտողական քաղաքականությունների պատճառով առաջացած բռնություններից փախուստ տալու համար, հարկադրված Եվրոպա են արտագաղթում: