Պապը ցավ է հայտնել Իտալիայի լրատվամիջոցներում փախստականների դիմագիծը խեղելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i84171-Պապը_ցավ_է_հայտնել_Իտալիայի_լրատվամիջոցներում_փախստականների_դիմագիծը_խեղելու_կապակցությամբ
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը քննադատել է Իտալիայի որոշ լրատվամիջոցների կողմից փախստականների դիմագծի խեղումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 13, 2018 13:01 Asia/Tehran
  • Պապը ցավ է հայտնել Իտալիայի լրատվամիջոցներում փախստականների դիմագիծը խեղելու կապակցությամբ

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը քննադատել է Իտալիայի որոշ լրատվամիջոցների կողմից փախստականների դիմագծի խեղումը:

Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը կայացած նիստում, տգեղ արարք համարելով մարդու նկատմամբ վատ վերաբերմունքը և անդրադառնալով Իտալիայի փոքր քաղաքներից մեկի օրաթերթի լրատվությանն այն մասին, թե  քաղաքում ագրեսորների 40 տոկոսը արտասահմանցի փախստականներ են, Ֆրանցիսկոս Պապն ասել է.«Նման լուր հրապարակելու նպատակն է  փախստականների մասին վատ տպավորություն ստեղծել»:

Պապը նշել է, որ այդ լուրի համաձայն, հանցագործների 60 տոկոսն իտալացիներ են:

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը հավաստիացրել է, որ որոշ լրատվամիջոցներ խեղում են իրողությունները:

2015թվականից Եվրոպան փախստականների ընդունման ճգնաժամ է դիմագրավում: Փախստականներ, որոնք Արևմուտքի միջամտողական քաղաքականությունների պատճառով առաջացած բռնություններից փախուստ տալու համար, հարկադրված Եվրոպա են արտագաղթում: