Թուրքիան խախտում է Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i8443-Թուրքիան_խախտում_է_Իրաքի_ու_Սիրիայի_տարածքային_ամբողջականությունը._Լավրով
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան խախտում է հարևան Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2016 13:16 Asia/Tehran
  • Թուրքիան խախտում է Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Լավրով

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան խախտում է հարևան Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

«Մենք տեղյակ ենք Իրաքում թուրքական զինված ուժերի գործողությունների մասին, որ թուրքական տարածքից հրետակոծվում են Սիրիայում քուրդ աշխարհազորայինների դիրքերը։ Թուրքիայի կողմից Իրաքի ներքին գործերին միջամտելու մասին հատուկ որոշում ընդունել է Արաբական պետությունների լիգան։ Թուրքիայի գործողությունները խաթարում են Սիրիայում ճգնաժամի կարգավորումը՝ ներառյալ հրադադարն ու մարդասիրական օգնություն հասցնելը»,- ասել է Լավրովը։