ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում քննարկվելու Է Արեւելյան Գութայի իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i84979-ՄԱԿ_ի_ԱԽ_ի_նիստում_քննարկվելու_Է_Արեւելյան_Գութայի_իրադրությունը
ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը՝ նվիրված Արեւելյան Գութայի իրադրությանը, կկայանա փետրվարի 22-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով 21:00- ին):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 06:57 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում քննարկվելու Է Արեւելյան Գութայի իրադրությունը

ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը՝ նվիրված Արեւելյան Գութայի իրադրությանը, կկայանա փետրվարի 22-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով 21:00- ին):

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ՄԱԿ- ում Քուվեյթի մշտական ներկայացուցչությունում: Երկիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի գործող նախագահն Է: «Ժամը 12:00-ին ՄԱԿ-ը կանցկացնի դռնբաց նիստ՝ նվիրված Արեւելյան Գութայի իրադրությանը: Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչը հանդես կգա զեկույցով»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նաեւ փետրվարի 22-ին, ինչպես սպասվում Է, կարող Է քվեարկություն անցկացվել Սիրիայի ամբողջ տարածքում 30-օրյա հումանիտար դադար հաստատելու բանաձեւի նախագծի շուրջ, որն առաջարկել են Շվեդիան եւ Քուվեյթը: Նրանց նախաձեռնության համաձայն՝ հրադադարի ռեժիմի սահմանումից 48 ժամ անց ՄԱԿ-ը պետք Է սկսի մարդասիրական բեռների առաքումը խաղաղ բնակիչներին: Նաեւ 48 ժամ անց պետք Է սկսվի այն մարզերից շտապ բժշկական տարահանումը, որտեղ այժմ ՄԱԿ-ը մուտք գործելու հնարավորություն չունի: ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել Է փաստաթուղթը պաշտպանելու երկրի պատրաստակամության մասին, մինչդեռ ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հանդես Է եկել այնպիսի տեքստի օգտին, որն իրագործելի լինի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 

Armenpress.am