Մոսկվա. «Ահաբեկչության աջակիցները պատասխանատու են Ղութայում ստեղծված իրավիճակի համար»
Ի պատասխան ԱՄՆ-ի պահանջներին, Կրեմլի խոսնակն ասել է, որ հակառակ պնդումներին, ահաբեկչության ֆինանսավորվող երկրները պատասխանատու են Արևելյան Ղութայում ստեղծված իրավիճակի համար:
Sputnik լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ղութայում ստեղծված իրավիճակաի համար պատասխանատվություն են կրում ահաբեկիչներին աջակցող կողմերը:
Նա նշել է, որ Ռուսաստանը, Սիրիան և Իրանը ներգրավված են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում:
Ավելի վաղ, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հեդեր Նուրորտը Դամասկոսին մեղադրել էր արևելյան Ղութայի արվարձաններում հիվանդանոցի ռմբակոծման մեջ: Նա հայտարարել էր որ վերջին 48 ժամերի ընթացքում Ղութայում սպանվել են ավելի քան 100 քաղաքացիներ:
Սիրիայի բանակը և նրա դաշնակից ուժերը առաջխաղացում են արձանագրել արևելյան Ղութայում և մոտեցել ահաբեկչության դեմ պայքարում լիակատար հաղթանակին: