Հրեա միլիարդատերը հոգալու է ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխման ծախսերի մի մասը
Սիոնիստական ռեժիմի վաղեմի բարեկամ ամերիկացի միլիարդատերն առաջարկել է հոգալ ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս փոխադրելու ծախսերի մի մասը:
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ սիոնիստական ռեժիմի բարեկամ, ամերիկացի միլիարդատեր և մի քանի գիշերային ակումբների սեփականատեր Շելդոն Ադելսոնը հայտնել է, որ վճարելու է ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Ղոդս փոխադրելու ծախսերի մի մասը:
Ադելսոնը ֆինանսավորում է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը և համարվում է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմնակիցներից մեկը:
Շելդոն Ադելսոնը ծայրահեղ հակաիրանական դիրքորոշումներով է հանդես եկել: 2013 թվականի հոկտեմբերի 22-ին Նյու Յորքի «Յեշիվա» համալսարանում նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել էր Իրանին ատոմային հարված հասցնել: