Փետրվար 26, 2018 07:14 Asia/Tehran
  • Պուտին. Ահաբեկիչների դեմ գործողությունը հրադադարի մաս չի կազմում

Ռուսաստանի նախագահը Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում հրադադարը որևէ առնչություն չի կարող ունենալ ահաբեկիչների դեմ ուղղված գործողությունների հետ:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում ընդգծել է. «Սիրիայում 30-օրյա հրադադարը չի տարածվում ահաբեկչության դեմ գործողությունների վրա»:

Ռուսաստանի նախագահը Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների հետ քննարկել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից վավերացված 30-օրյա հրադադարի բովանդակությունը:

ՄԱԿ-ի ԱԽ-ն կիրակի գիշեր Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու և շրջափակման մեջ հայտնված տարածքներին հումանիտարական հասանելիություն ստեղծելու մասին բանաձև ընդունեց, որից Ռուսաստանի ճնշման ներքո բացառվեցին ահաբեկիչները:

Համաձայն այս բանաձևերի կետերի հրադադարը չի տարածվում Ալ-Ղաիդա, Ջեբհաթ-ալ-Նուսրա և ԻԼԻՊ ահաբեկչական խմբերի պարագային:

Բանաձևն ընդունվեց Արևելյան Ղութայում տիրող իրավիճակի շուրջ արևմուտքցի և Սիրիայի կառավարության ընդդիմադիր արաբ պաշտոնատարների ու ԶԼՄ-ների բարձրացրած վերջին աղմուկից հետո:

 

Պիտակ