ԱՀԿ-ի խոսնակը դատապարտել է Սիրիայի հիվանդանոցների վրա իրականացված հարձակումը
https://parstoday.ir/hy/news/world-i86307-ԱՀԿ_ի_խոսնակը_դատապարտել_է_Սիրիայի_հիվանդանոցների_վրա_իրականացված_հարձակումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը դատապարտել է Սիրիայի հիվանդանոցների վրա հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2018 14:30 Asia/Tehran
  • ԱՀԿ-ի խոսնակը դատապարտել է  Սիրիայի հիվանդանոցների վրա իրականացված հարձակումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը դատապարտել է Սիրիայի հիվանդանոցների վրա հարձակումը:

 Reuters գործակալության  հաղորդմամբ, ԱՀԿ-ի խոսնակ Քրիստին Լինդեմայերն ուրբաթ օրը Ժնևում գումարված նիստում դատապարտելով բուժհաստատությունների վրա հարձակումները, հայտարարել է.«2018 թվականի առաջին երկու ամիսներին Սիրիայի բուժհաստատությունների վրա իրականացվել են ավելի քան 67 հարձակումներ»:

Ըստ Քրիստին Լինդեմայերի, այդ թվերը կազմում են 2017 թվականի ընթացքում երկրի բուժհաստատությունների վրա իրականացված հարձակումների կեսը: