Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանում Է Ադրբեջան
Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լեւան Իզորիայի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանում Է Ադրբեջան:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Sputnik Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: «Մարտի 9-ին պատվիրակությունը՝ Վրաստանի պաշտպանության նախարար պարոն Լեւան Իզորիայի գլխավորությամբ, պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան»,- նշել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում նախատեսված են վրացական պատվիրակության հանդիպումները Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում եւ երկրի այլ պետական կառույցներում: Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը կտեւի մինչեւ մարտի 10-ը:
Armenpress.am