Բաքվում կայանալու է Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի քառակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i86661-Բաքվում_կայանալու_է_Իրանի_Թուրքիայի_Վրաստանի_և_Ադրբեջանի_քառակողմ_հանդիպումը
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ներկայացրել է Բաքվում կայանալիք Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի առաջին քառակողմ նիստի ծրագրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2018 15:11 Asia/Tehran
  • Բաքվում կայանալու է Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի քառակողմ հանդիպումը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ներկայացրել է Բաքվում կայանալիք Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի առաջին քառակողմ նիստի ծրագրերը:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, մարտի 15-ին Բաքվում կայանալիք նիստին մասնակցելու են, Իրանի իսլամական հանրապետության, Ադրբեջանի,Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Միխեիլ Ջանելիձեն:

Նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցությունները և ապա ԱԳ նախարարների քառակողմ նիստում բանակցություններ են տարվելու տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդման , տնտեսական , տրանսպորտի , էներգետիկայի , զբոսաշրջության ու մշակութային ոլորտներում համագործակցությունների վերաբերյալ:

Սա ԻԻՀ, Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի առաջին քառակողմ հանդիպումն է: