Մարտ 15, 2018 15:16 Asia/Tehran
  • ՌԴ-ն ու Չինաստանը կարևորում են Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորումը

Հարավային Կորեայի նախագահի կողմից Հյուսիսային Կորեա, Ռուսաստան ու Չնաստան գործուղված հատուկ ներկայացուցիչը հայտարարել է.«Պեկինը և Մոսկվան կարևորում են բանակցությունների ճանապարհով Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, անդրադառնալով Կորեական թերակղզու խնդրի կարգավորման հարցով Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի նախագահների կայանալիք հանդիպմանը, Չոնգ Յի-Յունգը հավելել է.«Մոսկվան և Պեկինը Կորեական թերկղզու զարացումները և տարածաշրջանում առկա իրավիճակը դրական են համարում»:

Նա հավելել է.«Հարավային Կորեան նույնպես համոզված է, որ Կորեական թերակղզու ճգնաժամը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմատենչական մոտեցումների բերումով այդ երկրի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունները սրվել են: Թրամփը բազմիցս ռազմական հարձակմամբ է սպառնացել Հյուսիսային Կորեային:

Փխենյանը նույնպես բազմիցս շեշտել է, որ այս երկիրը նախահարձակ ինելու համար շարունակելու է բարձրացնել իր ռազմական կարողությունները:

Պիտակ