«Իսրայելական ապարտեիդի շաբաթ»-ը Հարավաֆրիկյան հանրապետությունում
https://parstoday.ir/hy/news/world-i86723-Իսրայելական_ապարտեիդի_շաբաթ_ը_Հարավաֆրիկյան_հանրապետությունում
Հարավաֆրիկյան հանրապետությունում մեկնարկել է «Իսրայելական ապարտեիդի շաբաթ»-ը: Այդ երկրի բուհերում ուսանողներին իրազեկում են Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2018 14:51 Asia/Tehran
  • «Իսրայելական ապարտեիդի շաբաթ»-ը Հարավաֆրիկյան հանրապետությունում

Հարավաֆրիկյան հանրապետությունում մեկնարկել է «Իսրայելական ապարտեիդի շաբաթ»-ը: Այդ երկրի բուհերում ուսանողներին իրազեկում են Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների մասին:

«Ջերուզալեմ պոստ» սիոնիստական  թերթի փոխանցմամբ՝ «Իսրայելական ապարտեիդի շաբաթվա» ծրագրերի շրջանակում, Հարավաֆրիկյան հանրապետության բուհերում ելույթներ են հնչում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների վերաբերյալ և նույն թեմայով ֆիլմեր են ցուցադրվում ու լուսանկարների ցուցահանդեսներ անցկացվում:

Այդ վայրերում պլակարդներ են տեղադրվել, որոնց վրա գրված են «Անիծյալ սիոնիզմ», «Անիծյալ Իսրայել» և «Սիոնիզմը ռասիզմ է»:

«Իսրայելական ապարտեիդի շաբաթ»-ը միջազգային շարժում է, որը 2005 թվականին պաղեստինցիների դեմ Սիոնիստական  ռեժիմի ոճրագործությունների վերաբերյալ աշխարհին իրազեկելու նպատակով, ստեղծվեց Կանադայի մայրաքաղաք Տորոնտոյում:

Այդ շարժումը կարողացել է աշխարհի ավելի քան 40 երկրում գիտական համաժողովներ ու ելույթներ կազմակերպել և ֆիլմեր ցուցադրել: