Գերմանիան ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման և Իրանի հետ բանակցելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i86979-Գերմանիան_ընդգծել_է_ՀԳՀԾ_ի_պահպանման_և_Իրանի_հետ_բանակցելու_անհրաժեշտությունը
Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման և Իրանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2018 13:02 Asia/Tehran
  • Գերմանիան ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման և Իրանի հետ բանակցելու անհրաժեշտությունը

Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման և Իրանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը, երկուշաբթի օրը, նախքան Բրյուսելում ԵՄ-ի ԱԳ նախարարների նիստի անցկացումը, կարևորել է Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագիրը: Նա ընդգծել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պահպանելու շուրջ իր եվրոպացի գործընկերների, հատկապես՝ Ֆրանսիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ խորհրդակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:

Գերմանիայի ԱԳ նախարարությունը ևս հրապարակել է հաղորդագրություն, որում ընդգծել է, որ ԵՄ-ը մտադիր է պահպանել Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագիրը: 

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը ևս կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ   այսօր Բրյուսելում անցկացվող ԵՄ-ի արտաքին հարցերով խորհրդի նիստում կքննարկվեն ՀԳՀԾ-ի լիարժեք իրագործման ուղիները և ոչ մի առաջարկ չի ներկայացվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոց կիրառելու կապակցությամբ: