Լեհաստանը քննադատել է ԵՄ-ի երկակի ստանդարտները
https://parstoday.ir/hy/news/world-i87162-Լեհաստանը_քննադատել_է_ԵՄ_ի_երկակի_ստանդարտները
Լեհաստանի ԱԳ նախարարը ԵՄ-ին մեղադրել է անդամ պետությունների հանդեպ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 22, 2018 07:41 Asia/Tehran
  • Լեհաստանը քննադատել է ԵՄ-ի երկակի ստանդարտները

Լեհաստանի ԱԳ նախարարը ԵՄ-ին մեղադրել է անդամ պետությունների հանդեպ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:

Համաձայն «Ռոյտերզ»-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, Լեհաստանի ԱԳ նախարար Ջեք Չափութովիչն այդ երկրի խորհրդարանում հայտարարել է. «ԵՄ-ին ամենաշատը վնասում են օրենքի դիմաց ԵՄ-ի անդամների իրական անհավասարությունը, երկակի ստանդարտների կիրառումը և որպես պայմանագրերի պաշտպան իր ստանձնած դերից Եվրոհանձնաժողովի շեղումն ու որոշ պետությունների ձեռքում միջոցի վերածվելը»:

Լեհաստանի ԱԳ նախարարը 2018 թվականի ընթացքում այդ երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները խորհրդարանի պատգամավորներին ներկայացնելիս հայտարարել է. «Եվրոպա մայրցամաքում ինտեգրման գործընթացների հետ հակառակության աճող ալիքը ոչ թե այդ միության ժողովրդավարության թուլության արդյունքն է, այլ երկակի ստանդարտների կիրառման»:

Չնայած Ջեք Չափութովիչի քննադատություններին, ենթակառուցվածքային բաժիններում տնտեսական ամենախոշոր օժանդակություններն ստացող Լեհաստանում անցկացված սոցհարցումների վերջին արդյունքները վկայում են, որ այդ երկրում եվրոպական իտեգրման հանդեպ հովանավորության չափը ողջ ԵՄ-ում ամենաբարձր տոկոսն է ներկայացնում: