Երուսաղեմը զավթած ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i87282-Երուսաղեմը_զավթած_ռեժիմի_հանդեպ_ԱՄՆ_ի_համակողմանի_աջակցությունը_շարունակվում_է
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն ուրբաթ գիշեր սպառնացել է, որ եթե Մարդու իրավունքների խորհուրդը շարունակի բանաձևեր ընդունել Սիոնիստական ռեժիմի դեմ, Վաշինգտոնը կհրաժարվի այդ խորհրդից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2018 03:00 Asia/Tehran
  • Երուսաղեմը զավթած ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը շարունակվում է

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն ուրբաթ գիշեր սպառնացել է, որ եթե Մարդու իրավունքների խորհուրդը շարունակի բանաձևեր ընդունել Սիոնիստական ռեժիմի դեմ, Վաշինգտոնը կհրաժարվի այդ խորհրդից:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ուրբաթ երեկոյան քննարկել է Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունների և քաղաքավանների կառուցման հարցը: Մարդու իրավունքների խորհուրդն այս նիստում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններն ու քայլերը դատապարտող հինգ բանաձև է ընդունել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նիքի Հեյլին մի հաղորդագրությամբ ընդգծելով որ ԱՄՆ-ի համբերությունն անսահման չէ, նշել է, որ Մարդու իրավունքների խորհուրդը զուրկ է մարդու իրավունքների հանդեպ իրական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ հեղինակությունից:

ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտպանելով Սիոնիստական մանկասպան ռեժիմին, հեռացավ ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից: