Արաբիայի գահաժառանգը հանդիպել է ԱՄՆ-ում բնակվող մի խումբ սիոնիստների հետ
Սիոնիստական մի օրաթերթ հաղորդել է, որ Արաբիայի գահաժառանգը Նյու Յորք կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ում բնակվող մի խումբ սիոնիստների հետ:
Սիոնիստական «Հաարեց» օրաթերթը գրել է. «Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը երեքշաբթի օրը հանդիպում-զրույց է ունեցել Ամերիկյան-իսրայելական կոմիտեի (AIPAC), Հյուսիսային Ամերիկայի հրեական միությունների և Ամերիկյան հրեական կոմիտեի (AJC) ներկայացուցիչների հետ»:
Սիոնիստական օրաթերթն այս կապակցությամբ գրել է, որ Նյու Յորքում Մոհամմեդ Բեն Սալմանի և սիոնիստ ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի հարցը, պաղեստինյան-իսրայելական հաշտության նախագիծն ու Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Արաբիայի վարած քաղաքականությունը:
Արաբիայի գահաժառանգը երկշաբաթյա այցով մարտի 20-ին մեկնել է ԱՄՆ: Այցի շրջանակներում, Արաբիայի գահաժառանգը հանդիպում ու զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հետ:
Բեն Սալմանը Վաշինգտոնում հանդիպելով Միջին Արևելքում ԱՄՆ հատուկ պատվիրակ Ջեյսոն Գրինբլաթի և Թրամփի ավագ խորհրդական ու փեսա Ջերդ Քուշների հետ, զրուցել է պաղեստինցիների ու իսրայելցիների միջև հաշտության նախագծի շուրջ: