Ակտիվիստները բողոքել են Ֆրանսիայի դեմ՝ Սաուդյան Արաբիային զենք վաճառելու համար
Եմենում պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող Սաուդյան Արաբիային զենք վաճառելու Ֆրանսիայի քայլը մտահոգում է միջազգային հասարակական կազմակերպություններին: Վերջիններս քննադատել են Ֆրանսիայի այդ քայլը:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի Ֆրանսիա կատարելի այցի նախօրեին, մարդու իրավունքների պաշտպան խմբերն ու ակտիվիստները ճնշման տակ են դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Եմենի հարցով ոչ կառավարական կազմակերպությունների մտահոգություններն անտեսելու Ֆրանսիայի կառավարության ջանքերն ապարդյուն են եղել:
Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, մարդու իրավունքների պաշտպան ոչ կառավարական 10 կազմակերպություններ կարևորել են Եմենի խաղաղ քաղաքացիների դեմ հարձակումների դադարեցման ու Եմեն մարդասիրական օգնությունների առաքման անհրաժեշտությունը:
Ֆրանսիայում Human Rights Watch կազմակերպության գրասենյալի տնօրեն Բենեդիկտ Ժանրոն հայտարարել է.«Սաուդյան Արաբիան ղեկավարում է մի կոալիցիա, որ առ այսօր սպանել է Եմենի հազարավոր խաղաղ քաղաքացիների և բազմաթիվ հարձակումներ է իրականացրել այդ երկրի վրա: Այդ հարձակումների մեծ մասը պետք է պատերազմական հանցագործություններ համարվեն»: