Ապրիլ 06, 2018 07:43 Asia/Tehran
  • Ռուսաստանն արձագանքեց Կորեական թերակղզում ԱՄՆ-ի զորավարժություններին

Ռուսաստանն արձագանքելով Կորեական թերակղզում Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների նոր շրջանի մեկնարկին, հայտարարել է. «Այս տեղաշարժերը խոչընդոտում են Կորեական թերակղզու տարածաշրջանում խաղաղության ու անդորրի հաստատմանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարության ավագ պաշտոնատարներից Օլեգ Բորմիստրովը հինգշաբթի օրը Մոսկվայի անվտանգության համաժողովում ընդգծելով օրեր առաջ Կորեական թերակղզում մեկնարկած Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի համատեղ զորավարժության շտապ դադարեցման անհրաժեշտությունն, ասել է. «Հակառակ ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների, Ռուսաստանը, Չինաստանի համագործակցությամբ, փորձում է մեղմել Կորեական թերակղզում լարվածությունը»:

Ռուս պաշտոնյան անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հարցի կարգավորման համար Ռուսաստանի ու Չինաստանի նախագծի արդյունավետ լինելուն, հավելել է. «Այդ նախագիծը ներկայացնելուց մեկ տարի անց, Կորեական թերակղզու հարցի կարգավորման համար Ռուսաստանի ու Չինաստանի ուղեքարտեզը ոչ միայն ապացուցել է իր գործադրման ունակությունն, այլևդրա երկու փուլերն արդեն հաջողությամբ իրագործվել են»:

Համաձայն այս նախագծի, Կորեական թերակղզում ԱՄՆ-ի զորավարժությունները պետք է դադարեցվեն և Հյուսիսային Կորեան հրաժարվելով իր միջուկային ու հրթիռային փորձարկումներից, վերադառնա բանակցության սեղանին: Իսկ այդ երկրի դեմ գործադրված պատժամիջոցներն աստիճանաբար չեղարկվելու են:

 

Պիտակ