Ֆրանսիայի խորհրդարանի ծրագիրը՝ Ռիադին սպառազինության վաճառքի հետաքննության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i88118-Ֆրանսիայի_խորհրդարանի_ծրագիրը_Ռիադին_սպառազինության_վաճառքի_հետաքննության_վերաբերյալ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգի Փարիզ կատարելիք այցի նախօրեին, ֆրանսիացի օրենսդիրը խորհրդարանին կոչ է արել հետաքննություն անցկացնել Ֆրանսիայի կողմից Եմենի դեմ կազմավորված կոալիցիային զենքի վաճառքի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2018 12:50 Asia/Tehran
  •  Ֆրանսիայի խորհրդարանի ծրագիրը՝ Ռիադին սպառազինության վաճառքի հետաքննության վերաբերյալ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգի Փարիզ կատարելիք այցի նախօրեին, ֆրանսիացի օրենսդիրը խորհրդարանին կոչ է արել հետաքննություն անցկացնել Ֆրանսիայի կողմից Եմենի դեմ կազմավորված կոալիցիային զենքի վաճառքի շուրջ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեբաստիան Նադոտը Կոչ է արել ստեղծել 30 հոգանց հանձնաժողով, ուսումնասիրելու  զինամթերքի, ուսուցման, ծառայությունների և  ռազմական օգնության վերաբերյալ միջազգային պարտավորությունների հանդեպ Ֆրանսիայի հանձնառությունը:

Նադոտի խնդրանքը հնչել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի` ապրիլի 9-ին և 10-ին Ֆրանսիա կատարելիք այցից երեք օր առաջ:

YouGov կենտրոնի կողմից անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 75 տոկոսը ցանկանում է Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին զենքի վաճառքի կասեցումը:

Ֆրանսիան աշխարհում զենքի երրորդ խոշորագույն արտադրողն է, և Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը ֆրանսիական զենքի ամենամեծ գնորդներից են: