Ֆրանսիայի խորհրդարանի ծրագիրը՝ Ռիադին սպառազինության վաճառքի հետաքննության վերաբերյալ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգի Փարիզ կատարելիք այցի նախօրեին, ֆրանսիացի օրենսդիրը խորհրդարանին կոչ է արել հետաքննություն անցկացնել Ֆրանսիայի կողմից Եմենի դեմ կազմավորված կոալիցիային զենքի վաճառքի շուրջ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեբաստիան Նադոտը Կոչ է արել ստեղծել 30 հոգանց հանձնաժողով, ուսումնասիրելու զինամթերքի, ուսուցման, ծառայությունների և ռազմական օգնության վերաբերյալ միջազգային պարտավորությունների հանդեպ Ֆրանսիայի հանձնառությունը:
Նադոտի խնդրանքը հնչել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի` ապրիլի 9-ին և 10-ին Ֆրանսիա կատարելիք այցից երեք օր առաջ:
YouGov կենտրոնի կողմից անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 75 տոկոսը ցանկանում է Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին զենքի վաճառքի կասեցումը:
Ֆրանսիան աշխարհում զենքի երրորդ խոշորագույն արտադրողն է, և Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը ֆրանսիական զենքի ամենամեծ գնորդներից են: