Սաուդցի գահաժառանգը Փարիզում հանդիպել է Մոնաֆեղին խմբավորման ղեկավարին
https://parstoday.ir/hy/news/world-i88452-Սաուդցի_գահաժառանգը_Փարիզում_հանդիպել_է_Մոնաֆեղին_խմբավորման_ղեկավարին
Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ Փարիզում հանդիպել են Մոնաֆեղին ահաբեկչական խմի ղեկավարը, Արաբիայի գահաժառանգը և Սիոնիստական ռեժիմի դեսպանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2018 07:08 Asia/Tehran
  • Սաուդցի գահաժառանգը Փարիզում հանդիպել է Մոնաֆեղին խմբավորման ղեկավարին

Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ Փարիզում հանդիպել են Մոնաֆեղին ահաբեկչական խմի ղեկավարը, Արաբիայի գահաժառանգը և Սիոնիստական ռեժիմի դեսպանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը երեքշաբթի օրը հաղորդել է, որ այդ աղբյուրների տեղեկացմամբ, հանդիպումը հավանաբար կայացել է Փարիզի մոտակայքում սաուդցի գահաժառանգի վերջերս գնած պալատում:

Ըստ աղբյուրի, Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանն այդ հանդիպմանը, մոնաֆեղին խմբի ղեկավարի հետ քննարկել է Իրանի որոշ քաղաքներում վերջին անհանդարտությունների մեջ խմբի դերակատարությունը և ընդգծել, որ Ռիադը ֆինանսավորելու է խմբին:

Ահաբեկչական  խմավորման որոշ անդամներ, սաուդցի գահաժառանգի Փարիզ կատարած այցի առաջին օրը համախմբվել էին Ֆրանսիայի ԱԳ նախարարության շենքի մոտ և  հայտնել իրենց աջակցությունը: