Հոլիվուդյան դերասանուհին չի մասնակցի «Հրեական նոբել»-ի մրցանակաբաշխությանը
https://parstoday.ir/hy/news/world-i89214-Հոլիվուդյան_դերասանուհին_չի_մասնակցի_Հրեական_նոբել_ի_մրցանակաբաշխությանը
Բողոքելով Գազայի հատվածի բնակիչների կոտորածի դեմ, հոլիվուդյան ֆիլմերի դերասանուհին հրաժարվել է մասնակցել «Հրեական նոբել»-ի մրցանակաբաշխությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2018 02:47 Asia/Tehran
  • Հոլիվուդյան դերասանուհին չի մասնակցի «Հրեական նոբել»-ի մրցանակաբաշխությանը

Բողոքելով Գազայի հատվածի բնակիչների կոտորածի դեմ, հոլիվուդյան ֆիլմերի դերասանուհին հրաժարվել է մասնակցել «Հրեական նոբել»-ի մրցանակաբաշխությանը:

Հոլիվուդի ամերիկացի-հրեա դերասանուհի Նաթալի Փորթմանը, հակազդելով Գազայի հատվածում Երուսաղեմը զավթած ռեժիմի հալածողական քայլերին, հայտարարել է, որ չի մասնակցելու «Հրեական նոբել»-ի մրցանակաբաշխությանը:

Մմրցանակաբաշխության կազմակերպիչ «Ջենեսիս Փրայզ» հաստատությունն ուրբաթ օրը հայտարարեց, որ Նաթալի Փորթմանը մտադիր է հրաժարվել զավթված Պաղեստինում կայանալիք «Հրեական նոբել»-ի մրցանակաբաշխությանը մասնակցելուց:

Նաթալի Փորթմանն ասել է, որ Գազայի հատվածում Իսրայելի միջամտությամբ տեղի ունեցած վերջին դեպքերը խիստ անհանգստացրել են իրեն ու նա Իսրայելում անցկացվելիք որևէ միջոցառմանը մասնակցելուց իրեն հանգիստ չի զգում:

«Հրեական նոբել» անվամբ հայտնի դարձած «Ջենեսիս Փրայզ» հաստատության մեկ միլիոն դոլարանոց մրցանակն ամեն տարի հանձնվում է այն հրեաներին, ովքեր իրենց մասնագիտական բնագավառում կարևոր ձեռքբերումներ են ունեցել: