Հոլիվուդյան դերասանուհին չի մասնակցի «Հրեական նոբել»-ի մրցանակաբաշխությանը
Բողոքելով Գազայի հատվածի բնակիչների կոտորածի դեմ, հոլիվուդյան ֆիլմերի դերասանուհին հրաժարվել է մասնակցել «Հրեական նոբել»-ի մրցանակաբաշխությանը:
Հոլիվուդի ամերիկացի-հրեա դերասանուհի Նաթալի Փորթմանը, հակազդելով Գազայի հատվածում Երուսաղեմը զավթած ռեժիմի հալածողական քայլերին, հայտարարել է, որ չի մասնակցելու «Հրեական նոբել»-ի մրցանակաբաշխությանը:
Մմրցանակաբաշխության կազմակերպիչ «Ջենեսիս Փրայզ» հաստատությունն ուրբաթ օրը հայտարարեց, որ Նաթալի Փորթմանը մտադիր է հրաժարվել զավթված Պաղեստինում կայանալիք «Հրեական նոբել»-ի մրցանակաբաշխությանը մասնակցելուց:
Նաթալի Փորթմանն ասել է, որ Գազայի հատվածում Իսրայելի միջամտությամբ տեղի ունեցած վերջին դեպքերը խիստ անհանգստացրել են իրեն ու նա Իսրայելում անցկացվելիք որևէ միջոցառմանը մասնակցելուց իրեն հանգիստ չի զգում:
«Հրեական նոբել» անվամբ հայտնի դարձած «Ջենեսիս Փրայզ» հաստատության մեկ միլիոն դոլարանոց մրցանակն ամեն տարի հանձնվում է այն հրեաներին, ովքեր իրենց մասնագիտական բնագավառում կարևոր ձեռքբերումներ են ունեցել: