ՆԱՏՕ-ն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i8926-ՆԱՏՕ_ն_հայտարարությամբ_է_հանդես_եկել_Թուրքիայում_տեղի_ունեցած_պայթյունի_կապակցությամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Ստամբուլի Բեյօղլուի շրջանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի վերաբերյալ գրավոր հայտարարությամբ է հանդես եկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2016 07:17 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Ստամբուլի Բեյօղլուի շրջանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի վերաբերյալ գրավոր հայտարարությամբ է հանդես եկել:

Ստոլտենբերգը ցավակցել է զոհերի ընտանիքներին և թուրք ժողովրդին: ''Ահաբեկչությունը որևէ կերպ չի կարող արդարացվել: Պետք է միասին պայքարել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ'', ասել է Ստոլտենբերգը: Հիշեցնենք, որ Անկախը հաղորդել էր, որ մարտի 19-ի առավոտյան Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ թաղամասում՝ Թաքսիմ հրապարակի հարևանությամբ , պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը որոտացել է առևտրական կենտրոնի հարևանությամբ:

ankakh.com

20/3/2016