Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարություններն անարժեք են
https://parstoday.ir/hy/news/world-i90284-Իրանի_միջուկային_ծրագրի_վերաբերյալ_Նեթանյահուի_հայտարարություններն_անարժեք_են
Իսրայելի նախկին վարչապետ Իհուդ Բարաքն ասել է. «Իրանի միջուկային ծրագրի դեմ Նեթանյահուի հայտարարությունները որևէ արժեք չեն ներկայացնում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2018 02:50 Asia/Tehran
  • Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարություններն անարժեք են

Իսրայելի նախկին վարչապետ Իհուդ Բարաքն ասել է. «Իրանի միջուկային ծրագրի դեմ Նեթանյահուի հայտարարությունները որևէ արժեք չեն ներկայացնում»:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Իհուդ Բարաքը նշել է. «Սիոնիստական Ռեժիմի հետախուզական կազմակերպությունը (ՄՈՒՍԱԴ) Իրանի միջուկային աշխատանքներում որևէ շեղում չի արձանագրել»:

«Իրանի միջուկային գաղտնի աշխատանքների մասին Նետանյահուի հայտարարությունը կրկնություն էր ու որևէ նորություն չէր պարունակում»,-հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետը:

Իհուդ Բարաքն ընդգծել է. «Նեթանյահուի բոլոր ջանքերն կուղղված են մայիսի 12-ի որոշման սեմին օժանդակելու Դոնալդ Թրամփին և նրա խրախուսելու, որպեսզի հրաժարվի Իրանի միջուկային համաձայնությունից»:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երկուշաբթի օրն անհիմն հայտարարություն կատարելով, ասաց. «Իրանը միջուկային գաղտնի ծրագիր է իրականացնում»:

Բենիամին Նեթանյահուն այն պայմաններում է նման ծիծաղելի հայտարարություն անում, երբ ԱԷՄԳ-ն մինչև այսօր 10 անգամ հաստատել է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը: