Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարություններն անարժեք են
Իսրայելի նախկին վարչապետ Իհուդ Բարաքն ասել է. «Իրանի միջուկային ծրագրի դեմ Նեթանյահուի հայտարարությունները որևէ արժեք չեն ներկայացնում»:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Իհուդ Բարաքը նշել է. «Սիոնիստական Ռեժիմի հետախուզական կազմակերպությունը (ՄՈՒՍԱԴ) Իրանի միջուկային աշխատանքներում որևէ շեղում չի արձանագրել»:
«Իրանի միջուկային գաղտնի աշխատանքների մասին Նետանյահուի հայտարարությունը կրկնություն էր ու որևէ նորություն չէր պարունակում»,-հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետը:
Իհուդ Բարաքն ընդգծել է. «Նեթանյահուի բոլոր ջանքերն կուղղված են մայիսի 12-ի որոշման սեմին օժանդակելու Դոնալդ Թրամփին և նրա խրախուսելու, որպեսզի հրաժարվի Իրանի միջուկային համաձայնությունից»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երկուշաբթի օրն անհիմն հայտարարություն կատարելով, ասաց. «Իրանը միջուկային գաղտնի ծրագիր է իրականացնում»:
Բենիամին Նեթանյահուն այն պայմաններում է նման ծիծաղելի հայտարարություն անում, երբ ԱԷՄԳ-ն մինչև այսօր 10 անգամ հաստատել է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը: