Ավստրալիայի ու Ֆրանսիայի ղեկավարները հովանավորում են ՀԳՀԾ-ն
Ավստրալիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Սիդնեյում Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թրենբուլի հետ մամլո համատեղ ասուլիսում, Էմանուել Մակրոնը կրկին կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրեշտությունը, ասելով.«Փարիզը հավատարիմ է այս միջազգային համաձայնագրին»:
Ֆրանսիայի նախագահը հավելել է.«ԱՄՆ նախագահ Սոնալդ Թրամփի որոշումը ինչ էլ լինի, մենք համապարփակ բանակցության ու համաձայնության կարիք ունենք, քանի որ ոչ ոք չի ուզում տարածաշրջանում սրվեն լարվածությունները»:
Ավստրալիայի վարչապետը նույնպես աջակցություն է հայտնել ՀԳՀԾ-ին, ասելով.«Իրանի միջուկային համաձայնությունը դեռևս լավագույն տարբերակն է»:
Չորեքշաբթի օրը Էմանուել Մակրոնն ու Մալքոմ Թրենբուլը մի շարք համաձայնագրեր են ստորագրել:
Ավելի վաղ, Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Հուա Չուն Ինգը կարևորել էր ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը: