Գազայում Իսրայելի ռեժիմի քայլերն ամոթալի են. Միջազգային համաներում կազմակերպություն
https://parstoday.ir/hy/news/world-i91532-Գազայում_Իսրայելի_ռեժիմի_քայլերն_ամոթալի_են._Միջազգային_համաներում_կազմակերպություն
Իսրայելի ռեժիմի հիմնադրման տարելիցի ՝ «Նեքբա»-ի օրվա հետ միաժամանակ Միջազգային համաներում կազմակերպությունը «մարդու իրավունքների ամոթալի ոտնահարում» է համարել այդ ռեժիմի քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2018 02:24 Asia/Tehran
  • Գազայում Իսրայելի ռեժիմի քայլերն ամոթալի են. Միջազգային համաներում կազմակերպություն

Իսրայելի ռեժիմի հիմնադրման տարելիցի ՝ «Նեքբա»-ի օրվա հետ միաժամանակ Միջազգային համաներում կազմակերպությունը «մարդու իրավունքների ամոթալի ոտնահարում» է համարել այդ ռեժիմի քայլերը:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Միջազգային համաներում կազմակերպությունը երկուշաբթի օրը մարդու իրավունքների ամոթալի ոտնահարում է բնութագրել Գազայի հատվածում պաղեստինցի բողոքարարների դեմ իսրայելցի զորայինների երկուշաբթի օրվա քայլը, որի հետևանքով մինչ այժմ նահատակվել է առնվազն 50 մարդ:

«Մենք Գազայի հատվածում ականատես ենք Իսրայելի բանակի կողմից մարդու և միջազգային իրավունքների լկտի ոտնահարման: Այս իրավիճակին պետք է հնարավորինս շուտ վերջ տրվի»,-իր թուիթերյան էջում գրել է  կազմակերպությունը: