ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i92118-ԱՄՆ_ն_աջակցում_է_Վրաստանին
Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել այդ երկրի անկախության պահպանման գործում իր երկրի աջակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2018 14:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին

Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել այդ երկրի անկախության պահպանման գործում իր երկրի աջակցությունը:

Գեորգի Կվիրիկաշվիի հետ հրավիրված մամուլի համատեղ ասուլիսում Մայք Պոմպեոն ասել է.«Պաշտպանում ենք Վրաստանի անկախությունը և Ռուսաստանին հորդորում ենք նահանջել սահմաններում վերահսկիչ դիրքորոշումներից»:

Պոմպեոն նաև հայտարարել է .«Ռուսաստանը պետք է վերահսկի Վրաստանի սահմաններով իրականացվող զենքի մաքսանենգումը»:

Վրաստանի վարչապետի հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը կայացել է այնպիսի պայմաններում, երբ այդ երկիրը տարիներ շարունակ ձգտել է ՆԱՏՕ-ում անդամակցությանը, սակայն դեռևս չի հաջողվել դա անել:

Ռուսաստանը դեմ է այդ ջանքերին և դեպի արևելք դաշինքի տարածումը համարում է տարածաշրջանում անկայունության պատճառը: