Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցած 33 աշակերտներ հայտնվել են դատարանի առջև
https://parstoday.ir/hy/news/world-i92308-Ֆրանսիայում_հակակառավարական_ցույցերին_մասնակցած_33_աշակերտներ_հայտնվել_են_դատարանի_առջև
Փարիզի դատարանը դատի է տվել հակակառավարական ցույցերին մասնակցած 33 աշակերտների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2018 14:34 Asia/Tehran
  • Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցած 33  աշակերտներ հայտնվել են դատարանի առջև

Փարիզի դատարանը դատի է տվել հակակառավարական ցույցերին մասնակցած 33 աշակերտների:

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ հակակառավարական ցույցերի մասնակիցներից ձերբակալված 73-ը հինգշաբթի օրը կանգնել են դատարանի առջև:

Ըստ հաղորդման, ձերբակալվածներից 40-ը դեռ չեն բոլորել 18 տարին, 33-ը դպրոցական աշակերտներ են, որոնք մասնակցել են հակակառավարական ցույցերին: Եվս հինգ հոգու ձերբակալման հրաման է արձակվել:

Երեքշբաթի օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահների ու ցուցարարների միջև: Ակցիայի ընթացքում վիրավորվել է մի քանի մարդ: 

Բողոքի ակցիաները  տեղի են  ունեցել կառավարության տասնյակ հազարավոր աշխատակիցների կրճատման նախագծի դեմ:

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի ավելի քան 140 քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային ցույցեր: