Բրիտանիան մեծացրել է զենքի արտահանումը դեպի Իսրայել
https://parstoday.ir/hy/news/world-i92530-Բրիտանիան_մեծացրել_է_զենքի_արտահանումը_դեպի_Իսրայել
Պաղեստինցիների դեմ ճնշումները սաստկանալուց հետո Բրիտանիան աննախադեպ կերպով ավելացրել է զենքի արտահանումը դեպի Իսրայել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2018 13:55 Asia/Tehran
  • Բրիտանիան մեծացրել է զենքի արտահանումը դեպի Իսրայել

Պաղեստինցիների դեմ ճնշումները սաստկանալուց հետո Բրիտանիան աննախադեպ կերպով ավելացրել է զենքի արտահանումը դեպի Իսրայել:

Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան» օրաթերթի տեղեկացմամբ, զենքի առևտրին դեմ արշավի հրապարակած զեկույցը վկայում է այն մասին, որ Բրիտանիան աննախադեպ մեծ քանակությամբ զենք է վաճառել Իսրայելին:

Զենքի առևտրին դեմ արշավի հրապարակած տվյալներով, 2017թ. արտոնվել է 221միլիոն փաունդ զենքի վաճառքը բռնագրավված տարածքներին, այդպիսով Սիոնիստական ռեժիմը Բրիտանիայից զենք գնող 8-րդ խոշոր պետությունն է:

Անցած հինգ տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմն ավելի քան 350 միլիոն փաունդ ծանր զինտեխնիկա է գնել Լոնդոնից:

Գարդիանը գրել է, որ սիոնիստական ռեժիմը բազմաթիվ անգամներ բրիտանական զենքեր է օգտագործել պաղեստինցիների դեմ: Դեռ շարունակվում է Լոնդոնից զենքի գնումը և պետք է հետաքննության անցկացնել այդ զենքերի հավանական օգտագործման մասին: