Ռուսաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i92782-Ռուսաստանի_և_Ֆրանսիայի_խորհրդարանների_նախագահներն_ընդգծել_են_ՀԳՀԾ_ն_պահպանելու_անհրաժեշտությունը
Ռուսաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Նրանք ընդգծել են ,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին փոխարինող տարբերական չկա: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2018 14:20 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

Ռուսաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Նրանք ընդգծել են ,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին փոխարինող տարբերական չկա: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի դաշնության խորհուրդը  տարածել է հայտարարություն, որում ասված է.«Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն  և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն չորեքշաբթի օրն ունեցած  հեռախոսազրույցում կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը նշելով, որ դրանից դուրս գալն միջազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք է»: 

Ռուսաստանի Դաշնության խորհրդի հայտարարության մեջ նաև ասված է.«Մատվիենկոն և Լարշեն որոշել են մի նամակ հղել Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին և վերջինիս կոչ  անել խորհրդարանական աջակցությունից  առավելագույնս օգտվել ՀԳՀԾ-ն պահպանելու համար»: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով իր հակաիրանական մեղադրանքները, հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից: