Դեմոկրատականները զգուշացնում են Իսրայելի հետ Թրամփի հարաբերությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i92854-Դեմոկրատականները_զգուշացնում_են_Իսրայելի_հետ_Թրամփի_հարաբերությունների_կապակցությամբ
Որոշ դեմոկրատական ներկայացուցիչներ ԱՄՆ նախագահին զգուշացրել են Իսրայելի հետ հարաբերությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2018 13:19 Asia/Tehran
  • Դեմոկրատականները զգուշացնում են Իսրայելի հետ Թրամփի  հարաբերությունների  կապակցությամբ

Որոշ դեմոկրատական ներկայացուցիչներ ԱՄՆ նախագահին զգուշացրել են Իսրայելի հետ հարաբերությունների կապակցությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն,  դեմոկրատական  ավագ օրենսդիրները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել են՝ Իսրայելից քաղաքական ակնկալիքներ ունենալու կապակցությամբ:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի մի խումբ դեմոկրատական ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նյու Յորքի ներկայացուցիչ Էլիոտ Էնգելը, Ֆլորիդայի ներկայացուցիչ Թեդ Դոյչը և  Կալիֆոռնիայի ներկայացուցիչ Բերդ Շերմանը , Թրամփին և նրա օգնականներին մեղադրել են  Իսրայելից  քաղաքական սպասելիքների վրա հիմնված քայլեր անելու մեջ:

Դեմոկրատականերն ընդգծել են, որ Թրամփի կառավարությունը սխալվել է Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատուն Երուսաղեմ տեղափոխելով:

Սա այն դեպքոում, երբ մի շարք դեմոկրատականներ կողմ են արտահայտվել Թել-Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղափոխելուն:

Թրամփի այս քայլն արժանացել է համաշխարհային հակազդեցության: