ԱԽ-ում Պաղեստինը դատապարտելու ԱՄՆ-ի ջանքը ձախողեց
Սիոնիստական ռեժիմին պաշտպանող և Պաղեստինի դիմադրության խմբերին դատապարտող ԱՄՆ-ի բանաձևը մերժվեց ՄԱԿ-ի ԱԽ-ում:
Ուրբաթ օրը ԱՄՆ-ն ՄԱԿ-ում վետո դրեց Պաղեստինի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու Քուվեյթի առաջարկած բանաձևին: Դրանից հետո ԱՄՆ-ն փորձեց աջակցություն ցուցաբերել Իսրայելի ռազմատենչ ռեժիմին, ինչը ձախողվեց:
Քուվեյթը, Ռուսաստանն ու Բոլիվիան դեմ քվեարկեցին դիմադրության խմբերի կողմից Գազայից դեպի Իսրայել հրթիռների արձակումը դատապարտող ամերիկյան բանաձևի նախագծին, իսկ 11 երկրներ ձեռնպահ մնացին, ինչի արդյունքում էլ Սիոնիստական ռեժիմին պաշտպանող ամերիկյան բանաձևը բավարար ձայներ չհավաքեց:
Դրանից առաջ Պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին վերահասություն տալու նպատակով Քուվեյթի առաջարկած բանաձևն ԱՄՆ-ի վետոյի պատճառով արդյունք չունեցավ:
ՄԱԿ-ի ԱԽ 11 անդամներ, ուրբաթ օրը Պաղեստինի իրավիճակի քննարկման նպատակով գումարված ԱԽ նիստում կողմ քվեարկեցին Պաղեստինի ժողովրդին աջակցություն հայտնելու մասին բանաձևին: Չորս երկիր քվեարկեց ձեռնպահ և միայն ԱՄՆ-ն դեմ քվեարկեց այդ բանաձևին:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին, դեմ գնալով Քուվեյթի առաջարկած բանաձևին հայտարարեց, որ բանաձևի նախագծում անդրադարձ չի կատարվել Գազայի անհանդարտություններում «ՀԱՄԱՍ» շարժման դերակատարությանը և միակողմանի կերպով պահանջվել է դատապարտել Սիոնիստական ռեժիմին:
ՄԱԿ-ում Քուվեյթի ներկայացուցիչ Նասեր Ալ-Աթիբին, Պաղեստինի ժողովրդին աջակցություն հայտնող բանաձևի վրա ԱՄՆ-ի կողմից վետո դրվելուց հետո ասաց. «Իր առաքելությունն իրագործելու հարցում ԱԽ-ի տկարությունը զավթված տարածքներում իրավիճակն առավել ճգնաժամային է դարձնում»:
«Պաղեստինի ժողովրդին աջակցության մասին բանաձևի վրա դրված վետոն ապացուցեց, որ զավթող ռեժիմն անտեսում է միջազգային օրենքները»,-հայտարարեց Նասեր Ալ-Աթիբին:
«Վերադարձի իրավունք» խաղաղ երթը մեկնարկել է մարտի 30-ին՝ Գազայում, Հողի օրվա առիթով և շարունակվում է մինչ օրս:
Մարտի 30-ից մինչ այսօր Գազայի հատվածում կազմակերպված «Վերադարձի իրավունք» խաղաղ երթի ընթացքում իսրայելցի զորայինները սպանել են քան 120 և վիրավորել են շուրջ 13000 պաղեստինցիների: