Իսրայելին սարսափեցրել է աշխարհի տարբեր երկրներում Ղոդսի համաշխարհային օրվա երթի կազմակերպումը
https://parstoday.ir/hy/news/world-i93402-Իսրայելին_սարսափեցրել_է_աշխարհի_տարբեր_երկրներում_Ղոդսի_համաշխարհային_օրվա_երթի_կազմակերպումը
Ղոդսի համաշխարհային օրվա սեմին Իսրայելի ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ Լոնդոնում ու աշխարհի կարևոր քաղաքներում Ղոդսի համաշխարհային օրվա երթի կազմակերպումը սխալ քայլ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2018 02:21 Asia/Tehran
  • Իսրայելին սարսափեցրել է աշխարհի տարբեր երկրներում Ղոդսի համաշխարհային օրվա երթի կազմակերպումը

Ղոդսի համաշխարհային օրվա սեմին Իսրայելի ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ Լոնդոնում ու աշխարհի կարևոր քաղաքներում Ղոդսի համաշխարհային օրվա երթի կազմակերպումը սխալ քայլ է:

Բենիամին Նեթանյահուն այս մասին ասել է հինգշաբթի օրը՝ Լոնդոնի «Փալիսի Էքսչենջ» հետազոտական կենտրոնում:

Միևնույն ժամանակ, Սիոնիստական ռեժիմի պաշտպան խմբերն ու լոբբիներն այդ ռեժիմի վարչապետի գլխավորությամբ աշխատանքի են անցել, որպեսզի կասեցնեն տարբեր երկրներում Ղոդսի օրվա երթի կազմակերպումը:

Գերմանիայոմ սիոնիստական լոբբիներից համարվող «Սիմոն Վեզինթալ» կենտրոնը հայտարարել է, որ Ղոդսի օրվա հանդիսությունը «հակասիոնիստական» բնույթ է կրում: Կենտրոնը փորձում է կանխել դրա կազմակերպումը:

Դոդսի համաշխարհային օրը Բեռլինում նշվելու է շաբաթ օրը և ինչպես հաղորդել է «Շպիգել»-ը, մասնակցության համար մինչ այժմ գրանցվել է ավելի քան 2000 մարդ:

Բեռլինի քաղաքապետի գրասենյակի խոսնակը «Ջեռուզալեմ Փոստ»-ի հետ զրույցում ասել է, որ կառույցը քննում է հակաիսրայելական երթերի, այդ թվում՝ Ղոդսի օրվա երթի արգելման իրավական կողմերը, սակայն այդ կապակցությամբ դեռ եզրակացության չի հանգել:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ու Կանադայում գրասենյակներ ունեցող և Սիոնիստական ռեժիմին պաշտպանող «Հրեական պաշտպանության միություն» ծայրահեղական խումբը Տորոնտոյում, Նյու Յորքում ու Լոս Անջելեսում Ղոդսի համաշխարհային օրվա երթին ընդդիմանալու կոչ է հրապարակել և սիոնիստների պաշտպաններին կոչ է արել Ղոդսի օրվա երթը խանգարելու համար փողոց դուրս գալ: