Մարդասիրական կազմակերպությունների նախազգուշացումները՝ Հոդայդեի վրա իրականացված հարձակման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i93874-Մարդասիրական_կազմակերպությունների_նախազգուշացումները_Հոդայդեի_վրա_իրականացված_հարձակման_վերաբերյալ
Չորեքշաբթի օրը միջազգային մարդասիրական շուրջ 15 կազմակերպություններ նախազգուշացնելով Եմենի մարդկային ու անվտագության ողբերգության կապակցությամբ, Էմանուել Մակրոնին հղած նամակում վերջինիս կոչ են արել ճնշման ենթարկել Ռիադի ու Աբու Դաբիի պաշտոնյաներին, որպեսզի հրաժարվեն Հոդայդեի նավահանգստի վրա հարձակման նախագծից: Հարկ է նշել, որ այդ նավահանգիստ մեծ նշանակություն ունի Եմենի 20 մլն. քաղաքացիների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2018 08:03 Asia/Tehran
  • Մարդասիրական կազմակերպությունների նախազգուշացումները՝ Հոդայդեի վրա իրականացված հարձակման վերաբերյալ

Չորեքշաբթի օրը միջազգային մարդասիրական շուրջ 15 կազմակերպություններ նախազգուշացնելով Եմենի մարդկային ու անվտագության ողբերգության կապակցությամբ, Էմանուել Մակրոնին հղած նամակում վերջինիս կոչ են արել ճնշման ենթարկել Ռիադի ու Աբու Դաբիի պաշտոնյաներին, որպեսզի հրաժարվեն Հոդայդեի նավահանգստի վրա հարձակման նախագծից: Հարկ է նշել, որ այդ նավահանգիստ մեծ նշանակություն ունի Եմենի 20 մլն. քաղաքացիների համար:

Ֆրասն Պրես գործակալության տեղեկացմամաբ, Մադու իրավունքների միությունների միջազգային ֆեդերացիան, Նորվեգիայի փախստականներին աջակցող խորհուրդը, Աքսֆամը և Աշխարհի բժիշկների սովի դեմ քայլը, այն կազմակերպություներից են, որոնք Մակրոնին հղած նամակում հայտարարել են.«Հոդայդեի նավահանգստի վրա հավանական հարձակումը ողբալի հետևանքներ է ունենալու Եմենի խաղաղ քաղաքացիների համար և մենք ձեզանից պահանջում ենք բացահայտորեն հայտարարել, որ Ֆրանսիան չի կարող Եմենի հակամարտության մեջ աջակցել Հոդայդե նավահանգստի վրա հարձակվող կողմերին»:

Եմենի Հոդայդե նավահանգստում բնակվում է շուրջ 600 հազար քաղաքացի: Այն համարվում է Եմեն բերվող մարդասիրական միջազգային օգնությունների դարպասը այդ երկրի պատերազմից տուժած ժողովրդի համար: