Հրեա ռաբբի. Իսրայելի գոյությունն անօրինական է
https://parstoday.ir/hy/news/world-i93898-Հրեա_ռաբբի._Իսրայելի_գոյությունն_անօրինական_է
Նատուրի Քաթան հակասիոնիստական շարժման ներկայացուցիչն ընդգծել է, որ Իսրայելի գոյությունն անօրինական է և հակասում է հրեաների կրոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2018 13:40 Asia/Tehran
  • Հրեա ռաբբի. Իսրայելի գոյությունն անօրինական է

Նատուրի Քաթան հակասիոնիստական շարժման ներկայացուցիչն ընդգծել է, որ Իսրայելի գոյությունն անօրինական է և հակասում է հրեաների կրոնին:

Press Tv-ին տված հարցազրույցում,  հակասիոնիստական շարժման ներկայացուցիչ Յեսրայիլ Դավիդ Վայսն անդրադառնալով Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարների սպանությունը դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  քվեարկությանն  ասել է. «Չարիքի օրվա հարցը, որն իրականում պաղեստինցիների համար եղել է մեծ աղետ, պետք է բարձրացվի միջազգային հասարակություններում և երբեք մոռացության չհանձնվի»:

2018 թվականի մայիսի 14-ը, հարյուր հազարավոր պաղեստինցիներին իրենց տարածքներից վտարելու և մայիսի 15-ին Իսրայելի կեղծ ռեժիմի ստեղծման 70-ամյակն է:

Հրեա ռաբբիի խոսքերով, Պաղեստինի օկուպացումը հիմնականում հակասում է  Աստծո և Աստվածաշնչի պատվիրանին, և այն, ինչ կոչվում է Իսրայել, հրեաների երկիրը չի, քանի որ հին կտակարանը արգելում է հրեաների համար նման պետություն ստեղծելը: