Աթենքն Անկարային չի հանձնելու հեղաշրջման մեջ մեղադրվող դասալիք զինվորներին
Հունաստանի վարչապետը մերժել է 2016 թվականի հուլիսի 15-ի Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող դասալիք զինվորներին արտահանձնելու այդ երկրի պահանջը:
«Հուրրիեթ» օրաթերթը գրել է.«Ալեքսիս Ցիպրասն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին չի խոստացել արտահանձնել ութ դասալիք զինվորների, որոնք ինչպես նշվում է, դեր են ունեցել այդ երկրի անհաջող հեղաշրջման կազմակերպման մեջ»:
Հունաստանի դատարանը 2018 թվականի հունվարին դատավճիռ է ընդունել 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջումից մեկ օր անց Թուրքիայից Հունաստան մեկնած ութ զինծառայողներին արտահանձնելու դատարանի վճռի դեմ: Հունաստանի այդ քայլն առթել է Անկարայի ղեկավարների զայրույթը:
Հակադարձելով Հունաստանի այդ քայլին, Թուրքիան կասեցրել է հուլիսի 7-ին այդ երկրի հետ ստորագրված ներգաղթյալների հարցով պայմանագիրը:
Դա այն դեպքում, երբ Հունաստանի վարչապետը շեշտել է, որ Թուրքիան միգրացիայի ճգնաժամում կարևոր ու որոշիչ դեր ունի և պետք է հարգի այդ երկկողմ համաձայնությունը: