Փարիզում բազմահազարանոց ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն ներգաղթյալների
Փարիզի հազարավոր քաղաքացիներ փողոցներում երթ են անցկացրել ի պաշտպանություն ներգաղթյալների:
Փարիզի հազարավոր քաղաքացիներ կիրակի օրն ի պաշտպանություն ներգաղթյալներին միացել են այն անձանց, ովքեր քայլերթ անցկացնելու նպատակով Իտալիայի Վինթիմիլե քաղաքից ուղևորվել են Փարիզ:
Ակցիայի մասնակիցները բողոքել են սահմանների փակման և համերաշխության արգելման դեմ:
Իտալիայից մեկնարկած 1400 կիլոմետրանոց քայլերթն իրականանում է սահմանների փակման և համերաշխության կանխման դեմ բողոքելու և ներգաղթյալներին իրական ընդունմանն աջակցելու նպատակով:
Եվրոպայում միգրացիոն հարցն այն դեպքում է կրկին բարձրացվել, երբ Իտալիայի և Ֆրանսիայի միջև վերջերս խիստ տարաձայնություններ են առաջացել ներգաղթյալների ընդունման հարցով: Իտալիան մի քանի օր առաջ փակեց իր նավահանգիստները 629 միգրանտներ տեղափոխող «Ակվարիուս» նավի առջև: