ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննադատեց միգրանտ երեխաներին ծնողներից առանձնացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i94310-ՅՈՒՆԻՍԵՖ_ը_քննադատեց_միգրանտ_երեխաներին_ծնողներից_առանձնացնելու_ԱՄՆ_ի_քաղաքականությունը
ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը խիստ քննադատեց միգրանտ երեխաներին իրենց ծնողներից բաժանելու ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 20, 2018 07:18 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննադատեց միգրանտ երեխաներին ծնողներից առանձնացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունը

ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը խիստ քննադատեց միգրանտ երեխաներին իրենց ծնողներից բաժանելու ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը:

Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման, ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Քրիստոֆ Բոլռաքը երեքշաբթի օրն ասաց. «Այս օրերին ԱՄՆ-ում ցավալի մի ողբերգության ականատես ենք, քանի որ երեխաները, որոնցից որոշները նորածիններ են, առանձնացվում են ԱՄՆ-ում ապաստան գտած իրենց ծնողներից»:

«Երեխաները չպիտի պատժվեն իրենց ծնողների ընդունած որոշումների պատճառով»,-հայտարարեց Քրիստոֆ Բոլռաքը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն էլ երեքշաբթի օրն անդրադառնալով ԱՄՆ-ում Թրամփի կառավարության հակամիգրացիոն քաղաքականությունները միգրացիան անխուսափելի ու անհրաժեշտ երևույթ համարեց:

Թրամփի կառավարությունը որդեգրելով «զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունը, որոշել է անխտիր դատական գործընթաց սկսել բոլոր անօրինական միգրանտների դեմ, որի շրջանակներում մինչև ծնողների կարգավիճակի հստակեցումը,  երեխաները մեկուսացվում են ընտանիքներից: