Թրամփը հրաժարվեց միգրանտներին իրենց ծնողներից առանձնացնելու քաղաքականությունից
https://parstoday.ir/hy/news/world-i94402-Թրամփը_հրաժարվեց_միգրանտներին_իրենց_ծնողներից_առանձնացնելու_քաղաքականությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանջելով «զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունից, հրահանգեց դադարեցնել միգրանտների երեխաներին ծնողներից առանձնացնելու գործընթացը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 21, 2018 07:17 Asia/Tehran
  • Թրամփը հրաժարվեց միգրանտներին իրենց ծնողներից առանձնացնելու քաղաքականությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանջելով «զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունից, հրահանգեց դադարեցնել միգրանտների երեխաներին ծնողներից առանձնացնելու գործընթացը:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ստորագրեց անօրինական միգրանտների երեխաներին ծնողներից բաժանելու գործընթացի դադարեցման հրամանագիրը, բայց միևնույն ժամանակ ասաց, որ շարունակում է ուժի մնալ առանց բացառության բոլոր անօրինական միգրանտների դեմ դատական գործընթաց սկսելն ընդգծող «զրոյական հանդուրժողականություն» քաղաքականության գործադրումը:

Անօրինական միգրանտների մուտքն ԱՄՆ-ն արգելելու ուղղությամբ այդ երկրի գործող վարչակազմի քաղաքականությունը գործադրվելով ԱՄՆ-ի սահմանային անվտանգության կառույցը մայիսի 5-ից հունիսի 9-ի կտրվածքում 2342 երեխաների առանձնացնելով իրենց միգրանտ ծնողներից կալանքի տակ է պահել:

Անօրինական միգրանտների երեխաներին իրենց ծնողներից բաժանելու և այդ երեխաներին հատուկ գաղթակայաններում պահելու պատճառով ԱՄՆ նախագահն արժանացել է ներքին ու արտաքին բուռն բողոքների:

ԵԽ-ի գլխավոր քարտուղար Թորբյուն Յագլանդն արձագանքելով ԱՄՆ-ում անօրինական միգրանտների երեխաներին ընտանիքի մյուս անդամներից հեռացնելուն, ասաց. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարող ազատ աշխարհի անունից խոսել»: